
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է խաղաղության բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին՝ հիմք ընդունելով ներկա շփման գիծը։ «Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել հակամարտությունը և անհապաղ սկսել խաղաղության բանակցություններ դիվանագիտական ուղիներով, ապա մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ այժմ գտնվում են զինվորականները։ Շփման գծից», – հայտարարել է նա ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Զելենսկին հավելել է, որ պատրաստ է բանակցությունների «ցանկացած ձևաչափով»։
Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոչ է արել Զելենսկիին և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին դադարեցնել կրակը և «հետևել առաջնագծին, որտեղ էլ որ այն լինի, հակառակ դեպքում ամեն ինչ չափազանց բարդ կդառնա»։