Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն պատասխանել է այն լուրերին, որոնց համաձայն ակումբը կարող է պայմանագիր կնքել «Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ։
«Նեյմարը «Ինտերո՞ւմ»։ Դե, դա անհեթեթություն է։ Մենք երբեք դա չենք քննարկել, նրա ծառայությունները մեզ երբեք չեն առաջարկել։ Այդ խոսակցությունները լրիվ անհեթեթություն են»,– ասել է Աուզիլիոն Corriere dello Sport-ի հետ զրույցում։
Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը բրազիլական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։