Ազնիվ չէ զբաղվել քաղաքականությամբ, բայց թաքնվել սքեմի տակ, պատսպարվել Եկեղեցու հազարամյա հեղինակության ներքո. Կոնջորյան

Աժ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Արդար չէ, որ Կտրիճ Ներսիսյանը փաստացի զբաղվում է քաղաքականությամբ, բայց ոչ հրապարակայնորեն: Լավ կլինի` լրատվամիջոցները առաջարկեն, որ նա ասուլիս տա, պատասխանի հարցերին և ուղիղ եթերում ասի այն, ինչ ասում է պատրաստված հայտարարությունների միջոցով:

Քաղաքականությունը հրապարակային գործունեության ոլորտ է: Ազնիվ չէ զբաղվել քաղաքականությամբ, բայց թաքնվել սքեմի տակ, պատսպարվել Եկեղեցու հազարամյա հեղինակության ներքո:

Թող ուղիղ եթերով ասուլիս տա, դիմի հավատավոր ժողովրդին և լսի ժողովրդի հարցերը: Չէ՞ որ Քրիստոսը դուրս էր գալիս մարդկանց մեջ, քարոզում Աստծո խոսքը և պատասխանում անգամ փարիսեցիների խայթող հարցերին: Թող որ Կտրիճ Ներսիսյանը վարվի քրիստոնեաբար, անհնա՞ր բան է: Ի՞նչ ունի թաքցնելու:

Leave a Comment