ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Այս մասին Ալեն Սիմոնյանը հայտնել է իր «Տելեգրամ»-ի իր ալիքում հրապարակած տեսանյութում։
«Մեկնում եմ Ժնև, որտեղ տեղի է ունենալու IPU (Միջխորհրդարանական միություն) 151-րդ համաժողովը, ուր Հայաստանի Հանրապետությունն իր պատվիրակությամբ նույնպես մասնակցություն է ունենալու։ Ուզում եմ տեղեկացնել, որ ամսի 21-ին նախատեսված է նաև իմ և ադրբեջանցի գործընկերոջ հանդիպումը։ Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել, կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրությունների միջև վստահության վերականգնման հարց կա, որը պառլամենտականները, թերևս, ամենալավ կերպով կարող են լուծել», – ասել է Սիմոնյանը։