«Դևը՝ դաշտի կենտրոնում». Հենրիխ Մխիթարյանը համաշխարհային ԶԼՄ-ների էջերում է

Բաժանորդագրվել

Մխիթարյանի պայմանագիրը միալնայն ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսի վերջ է։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իրական պրոֆեսոր՝ դաշտի կենտրոնական հատվածում․ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին այսպես են անվանել իտալական և համաշխարհային սպորտային լրատվամիջոցները «Ինտերի» արտագնա հաղթանակից հետո:

Իտալական A Սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Ռոմա»-ին և հաղթանակ տարավ 1:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում և մասնակցել է հանդիպման բոլոր 90 րոպեներին:

«Մրցակցի դարպասի մոտ նա անհավանական անհաջողակ էր՝ սկզբում ոչ ճշգրիտ հարված, հետո գնդակը կպավ դարպասաձողին։ Մնացած ամեն ինչում՝ հսկա է, դև, որը տիրում է դաշտի կենտրական հատվածում՝ կիլոմետրեր անցնելով և անթիվ գնդակներ խլելով: Իսկական պրոֆեսոր», – գրում է իտալական Calcio Mercato պարբերականը։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից: Նրա պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Leave a Comment