Ֆրանսիայում գտնվող համաշխարհային հռչակ ունեցող Լուվրի թանգարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այն փակվում է «բացառիկ պատճառներով:
Պարզվում է՝ Լուվրը կողոպուտի է ենթարկվել։
Այս մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
«Այսօր առավոտյան Լուվրի թանգարանի բացման ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել։ Թանգարանն այս պահին այցելուների համար փակ է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները», – գրել է նախարարը:
«Le Parisen»-ը պնդում է, որ դիմակավորված հանցագործները թանգարան են մտել Սեն գետի կողմից, բեռնատար վերելակով բարձրացել են, կոտրել պատուհանները և մտել հավաքածու պարունակող սենյակ։
Զինված անձինք, նախնական տեղեկություններով, գողացել են Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից զարդեր՝ վզնոց, կրծքազարդ, թագ, այլ իրեր, ընդհանուր թվով՝ 9 հատ:
Կայսր Նապոլեոն III-ի կնոջ կոտրված թագը քիչ ուշ հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ կողոպուտից հետո, Հայտնում է Le Parisien-ը:
Ըստ թերթի՝ ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ անգին զարդերը գողացվել են 7 րոպեի ընթացքում։
Փարիզի դատախազությունը հայտարարել է քրեական գործի հարուցման և կազմակերպված գողության ու հանցավոր դավադրության հետաքննության մասին։
«Վնասն այժմ գնահատվում է, և քննչական գործողություններ են ընթանում», – հավելել է գրասենյակը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
61 դիտում