Ուկրաինայի ԶՈւ դրոնը հարձակվել է Բելգորոդի Շեբեկինոյի ձեռնարկության վրա, կա վիրավոր

https://arm.sputniknews.ru/20251019/ukrainaji-zu-drvony-hardzakvel-e-belgvorvodi-shebekinvoji-dzernarkutjan-vra-ka-viravvor-94810025.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0f/91354498_0:69:960:789_1920x0_80_0_0_de946d5afbd0ac0ad4996853080e7cc9.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս)

ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Հարձակման է ենթարկվել Բելգորոդի մարզի ևս 6 բնակավայր։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում տղամարդը վիրավորվել է արտադրական ձեռնարկության վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Շեբեկինո քաղաքում արտադրական ձեռնարկության վրա դրոնի հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Տուժածին որովայնի թափանցող բեկորային վերքով շտապօգնության բրիգադը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Տրամադրվում է անհրաժեշտ օգնություն: Ձեռնարկության տարածքում վնասվել են երկու սրահների ապակիները, պատերը և սարքավորումները», – գրել է Գլադկովը Telegram ալիքում։

Բացի այդ, մարզպետի խոսքով, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Բելգորոդի մարզի ևս վեց բնակավայր: Վնասվել են մասնավոր տնային տնտեսություններ Շեբեկինսկի շրջանի Նեժեգոլ գյուղում, Պլոտովկա խուտորում և Վոլոկոնովսկի շրջանի Կոնովալովո գյուղում, ինչպես նաև սոցիալական օբյեկտ Տիշանկա գյուղում:

«Բորիսովկա գյուղում անօդաչու թռչող սարքը հարձակվել է առևտրային ձեռնարկության վրա՝ վնասելով «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Գրայվորոնսկի շրջանի Գորա-Պոդոլ գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տանը», – հավելել է մարզպետը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment