https://arm.sputniknews.ru/20251019/zhnevum-alen-simvonjany-khandipei-adrbejani-milli-mejlisi-nakhagah-sahiba-gafarvovajin-94809188.html
Ժնևում Ալեն Սիմոնյանը կհանդիպեի Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային
Ժնևում Ալեն Սիմոնյանը կհանդիպեի Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ խոսնակը հույս է հայտնել, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը լավ կանցնի, քանի որ երկու երկրների հանրությունների միջև վստահությունը վերականգնելու… 19.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-19T15:08+0400
2025-10-19T15:08+0400
2025-10-19T15:09+0400
ալեն սիմոնյան
սահիբա գաֆարովա
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73726301_0:0:800:451_1920x0_80_0_0_7608bea1e47d41d8d23baaedb3330546.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 21-ին Ժնևում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է Տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում։Տեսանյութում Սիմոնյանն օդանավակայանում է։ Նա նշել է, որ մեկնում է Ժնև, որտեղ անցկացվելու է Միջխորհրդարանական միության (IPU) 151-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանը։«Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չէինք հանդիպել։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այս հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրությունների միջև կա վստահության վերականգնման հարց, որը պառլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել»,- ասաց Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը լավ կանցնի։ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ հանդիպումը նախաձեռնվել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի կողմից։
ադրբեջան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73726301_23:0:779:567_1920x0_80_0_0_aa85d04125cd995092fc79e3063b9947.jpg
ալեն սիմոնյան, սահիբա գաֆարովա, հայաստան, ադրբեջան
ալեն սիմոնյան, սահիբա գաֆարովա, հայաստան, ադրբեջան
ՀՀ ԱԺ խոսնակը հույս է հայտնել, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը լավ կանցնի, քանի որ երկու երկրների հանրությունների միջև վստահությունը վերականգնելու անհրաժեշտություն կա։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 21-ին Ժնևում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է Տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում։
Տեսանյութում Սիմոնյանն օդանավակայանում է։ Նա նշել է, որ մեկնում է Ժնև, որտեղ անցկացվելու է Միջխորհրդարանական միության (IPU) 151-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանը։
«Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չէինք հանդիպել։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այս հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրությունների միջև կա վստահության վերականգնման հարց, որը պառլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել»,- ասաց Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը լավ կանցնի։
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ հանդիպումը նախաձեռնվել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի կողմից։