«Էդ աղետներից հետո, որ անցնում ես, ասում ես՝ նայեմ էս պատմության դասերը ո՞ր էջում են գրած։ Ասում ես՝ պատմություն, ու՞ր ա քո դասը, բա ո՞րն ա քո դասը։ Ասում ա՝ մի’ գնա, մի’ կրկնի ինձ, կարա՞ք չկրկնեք, հերիք ա։ Մեր ժողովրդի էդ ցիկլիկությունն ընդհանրապես խելագարվելու բան ա՝ անընդհատ նույնը, անընդհատ նույնը։ Ասում ա՝ կարա՞ք կարդաք, սովորեք»,- այս մասին «Չորրորդ հանրապետություն» հաղորդման ընթացքում ասել է Փաշինյանը։
«Մենք պատմությունը գիտենք մենակ կենացի մակարդակի, մենք մեր ժողովրդի պատմությունը չգիտենք։
Պատմական Հայաստանի հետ իմ երկխոսության արդյունք ա Իրական Հայաստանը, երբ ասում եմ՝ Պատմական Հայաստան, բա հիմա ի՞նչ անենք, քո դասը ո՞րն ա։ Ասում ա՝ մի գնացեք իմ ճանապարհով, պետություն ունեք, հիմա էս կոնկրետ Իրական Հայաստանի Հանրապետությունը, հիմա դուք՝ բոլորովդ տանում եք պատմական դարձնելու ճանապարհով։ Պատմական Հայաստանն ասում է՝ մի’ բերեք էս Հայաստանը միացրեք ինձ, այլ կենտրոնացեք այդ պետության շահերի վրա, երջանիկ զգացեք ձեզ, ոչ թե դժբախտ՝ նայելով, որ «վա՜յ, է՞ս ա մեր հայրենիքը, էսքա՞նն ա»»,- նշել է նա։