Telegraph-ը ծաղրել է Զելենսկու անհաջող այցը Վաշինգտոն – 5tv

Բրիտանական Telegraph թերթը հրապարակել է Վլադիմիր Զելենսկու ծաղրանկարը՝ ծաղրելով նրա Վաշինգտոն կատարած այցը, որը չի ապահովել Կիևի ցանկացած արդյունքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN հեռուստաալիքը, Սպիտակ տանը ուղիղ և ազնիվ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն հասկացրել է, որ նա հեռահար հրթիռներ չի ստանա։  

Axios պորտալը հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ Tomahawk հրթիռներ մատակարարել Ուկրաինային, «գոնե հիմա»: Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանեց, որ Զելենսկու այցը Սպիտակ տուն չի անցել այնպես, ինչպես նա էր ցանկանում:

Հրատարակության կողմից հրապարակված լուսանկարում Զելենսկին պատկերված է իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ՝ «Ես գնացի Վաշինգտոն, և ես ստացա միայն այս անորակ մարզաշապիկը» կարգախոսով շապիկով։

Հինգշաբթի օրը Թրամփի և Զելենսկու միջև հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի առաջնորդի հետ՝ 2025 թվականի սկզբից ի վեր ամենաերկարատևներից մեկը։ 

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրույցից հետո Թրամփը հայտարարել է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում ունենալու մտադրության մասին։

Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային հեռահար «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հնարավոր որոշումը, նշել է, որ Միացյալ Նահանգներն իրենք են դրանց կարիքը զգում, չնայած մեծ քանակությամբ հրթիռներ ունենալուն։

Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար նախատեսված զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կլինի։ 

Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի զինումը հակաարդյունավետ է բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։

Leave a Comment