«ԱՄՆ-ն թմրանյութ տեղափոխող սուզանավ է ոչնչացրել». Թրամփ

«ԱՄՆ-ն թմրանյութ տեղափոխող սուզանավ է ոչնչացրել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներ թմրամիջոցներ տեղափոխող մեծ սուզանավի ոչնչացման մասին։

«Մեծ պատիվ էր ոչնչացնել թմրանյութեր տեղափոխող շատ մեծ սուզանավ, որը շարժվում էր դեպի Միացյալ Նահանգներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղով», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը հավելել է, որ նավի վրա եղել են չորս «նարկոահաբեկիչներ», որոնցից երկուսը սպանվել են, երկուսը ողջ են մնացել, կուղարկվեն Էկվադոր և Կոլումբիա՝ դատվելու համար:

Leave a Comment