Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
«Քաղաքաբնակների» կազմում դուբլ ձևակերպեց Էրլինգ Հալանդը։ Նորվեգացին աչքի ընկավ 58-րդ և 63-րդ րոպեներին համապատասխանաբար։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Էվերթոնը» 11 միավորով 10-րդ տեղում է։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը