Lemon կրիպտո ֆինթեքը ներգրավել է $20 միլիոն

Արգենտինական Lemon կրիպտո ֆինթեք ընկերությունը ներգրավել է 20 միլիոն դոլար Series B ֆինանսավորման շրջափուլում, որը գլխավորել են F-Prime և ParaFi ֆոնդերը՝ DRW Venture Capital, Van Eck և այլ ներդրողների մասնակցությամբ։

Ընկերությունը նախատեսում է օգտագործել այս գումարը Չիլիում, Կոլումբիայում, Բրազիլիայում և Մեքսիկայում ընդլայնվելու նպատակով։

Մարչելո Կավացոլիի կողմից 2019թ.-ին հիմնադրված Lemon-ը առաջարկում է հարթակ, որտեղ օգտատերերը կարող են գնել, վաճառել և պահել թվային ակտիվներ, ինչպես նաև օգտագործել Visa դեբետային քարտ՝ կցելով այն իրենց կրիպտո միջոցներին։ Այս պահին հարթակը սպասարկում է ավելի քան 5 միլիոն օգտատերերի Արգենտինայում և Պերուում։ Ընկերության առաքելությունն է թվային ֆինանսական գործիքները դարձնել ավելի հասանելի ամբողջ Լատինական Ամերիկայի բնակչության համար՝ կիրառելով պարզ և ապահով կրիպտո լուծումներ։

Նոր ներդրումային փուլի արդյունքում Lemon-ի ընդհանուր ֆինանսավորումը հասել է 66 միլիոն դոլարի։ Ընկերությունը նպատակ ունի առաջիկա տարվա ընթացքում կրկնապատկել օգտատերերի թիվը՝ հասցնելով 10 միլիոնի և կանխատեսում է մինչև տարեվերջ ունենալ 9.3 միլիարդ դոլարի գործարքային ծավալ՝ գրանցելով 57% տարեկան աճ։

Lemon-ը հայտնում է նաև, որ ներկայումս կառավարում է ավելի քան 160 միլիարդ դոլարի պահառության տրված կրիպտո ակտիվներ, ինչը վկայում է տարածաշրջանի թվային ֆինանսական ոլորտում ընկերության աճող դերի մասին։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment