Պակիստանի և Աֆղանստանի միջև 48-ժամյա հրադադարը երկարաձգվել է։
«Դաուն» թերթի փոխանցմամբ՝ բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը, որի անունը չի հրապարակվում, հաստատել է երկարաձգումը մինչև այսօր Դոհայում սկսվող բանակցությունների ավարտը։
Աղբյուրը պնդում է, որ երկարաձգումը կատարվել է Աֆղանստանի խնդրանքով։ Միևնույն ժամանակ, «Տոլո Նյուզ»-ը, հղում անելով Դոհայի անանուն աղբյուրներին, հաղորդել է, որ հրադադարը իսկապես երկարաձգվել է մինչև այսօր նախատեսված բանակցությունների ավարտը, սակայն դա եղել է Պակիստանի նախաձեռնությամբ։
Բանակցությունների ավարտի ամսաթիվը դեռևս չի հրապարակվել։