Չինաստանում 9 ազդեցիկ զինվորականներ զրկվել են կոչումներից և հեռացվել Կոմկուսից

https://arm.sputniknews.ru/20251018/chinastanum-9-azdecik-zinvvorakanner-zrkvel-en-kvochumneric-ev-heracvel-kvomkusic-94777947.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93092678_93:0:1577:1113_1920x0_80_0_0_4cc49aa32997a0a759853a3a12fbe51a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չինաստան, զինվորական, կոչում

չինաստան, զինվորական, կոչում

Բաժանորդագրվել

Բարձրաստիճան զինվորականները պատժվել են կարգապահական խախտումների և ենթադրյալ լուրջ հանցագործությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. 9 բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` ամենաազդեցիկ գեներալներից մեկը, զրկվել են կոչումներից և հեռացվել Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն` հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։

«Չինաստանում հակակոռուպցիոն արշավի ուժեղացման շրջանակում աշխատանքից ազատվել են Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահներից մեկը` (պատասխանատու է բանակի ընդհանուր կառավարման համար) գեներալ Հե Վեյդունը, և ևս 8 բարձրաստիճան զինվորականներ»,-ասված է հրապարակման մեջ:

Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` նրանք զրկվել են կոչումներից և հեռացվել Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից կարգապահական խախտումների և ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ենթադրյալ լուրջ հանցագործությունների համար:

ԶԼՄ-ները նշում են, որ Հեն Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի` կոչումով երկրորդ գեներալն է։ 60 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ նման մակարդակի բարձրաստիճան զինվորական հեռացվում պաշտոնից։

Կոմկուսից հեռացվել են նաև Հրթիռային զորքերի նախկին հրամանատար Վան Հոուբինը, Ցամաքային զորքերի նախկին քաղաքական կոմիսար Ցին Շուտունը, Միացյալ օպերատիվ հրամանատարության կենտրոնի նախկին փոխտնօրեն Վան Սյուբինը և այլք:

Իշխանությունները հայտարարել են, որ սպաների գործերը փոխանցվել են զինվորական դատախազությանը:

Նշնեք, որ Չինաստանի բանակում կոռուպցիայի դեմ պայքարի արշավն ակտիվացել է 2023 թվականից։

Leave a Comment