Հրապարակել լրատվամիջոցում նշանակում է ոչ օրինական ձևով ձեռք բերել որևէ ապացույց

Երեկ Հակաեկեղեցական արշավի ֆոնին, ձայնագրություն էր հրապարակվել իշխանամերձ կայքերում, որում լսվում էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոսի զրույցը Վեհափառի նախկին գավազանակիր Աղան Երնջակյանի հետ:

Զրույցի ընթացքում Աղան Երջնակյանը ասում է, թե Վեհափառ հայրապետը իրեն ստիպում է մասնակցել ընդդիմադիր ցույցերի:

Ձայնագրության հիման վրա հարուցվել է քրեական վարույթ:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանից «News.5tv.am»-ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այն հանգամանքի վերաբերյալ, որ գաղտնալսումը հայտնվել է իշխանամերձ կայքում.

  

«Պարզ է՝ հրապարակվել է, որպեսզի հանրային կարծիք ստեղծի, որ կրոնական կազմակերպությունը միջամտում է քաղաքական խնդիրներին, ստիպում, պարտադրում է մասնակցել ցույցերի և այլ գործողությունների: Պետք է հասկանալ, որ եթե դա դատարանի որոշմամբ է իրականացվել, ինչն օրենքի շրջանակներում է, ապա այդպիսի նախաքննական կարևորություն ունեցող ձայնագրությունը ինչո՞ւ է հայտնվում լրատվամիջոցներում»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ միայն լրատվամիջոցներում հայտնվելուց հետո է վարույթ հարուցվել,և արդյոք սա չի՞ նշանակում, որ ապօրինի արված ձայնագրություն է, Զարուհի Հովհաննիսյանը արձագանքեց.

«Իհարկե, նշանակում է, որովհետև քննչական մարմինը դա տրամադրել չէր կարող, որովհետև այն նախաքննության գաղտնիության շրջանակներում է կատարվում:

Հրապարակել լրատվամիջոցում նշանակում է ոչ օրինական ձևով ձեռք բերել որևէ ապացույց»,- ասաց Հովհանիսյանը:

Leave a Comment