Ես չեմ հավատա, մինչև սեփական աչքերով չտեսնեմ դա. Սիմեոնե — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա Լիգայի 17-րդ տուրի «Վիլյառեալ» — «Բարսելոնա» խաղը ԱՄՆ-ում անցկացնելու տարբերակը։

Դեկտեմբերին Մայամիում կայանալիք Իսպանիայի առաջնության խաղը վրդովմունք է առաջացրել և նույնիսկ հանգեցրել է բողոքի ակցիայի, որին մասնակցել են և մասնակցելու են Լա Լիգայի խաղացողները։

««Վիլյառեալ» — «Բարսելոնա» խաղ ԱՄՆ-ո՞ւմ։ Ես դա չեմ մեկնաբանի։ Ես չեմ հավատա, մինչև սեփական աչքերով չտեսնեմ դա», — մամուլի ասուլիսում ասել է Սիմեոնեն։

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ներքնակագործները» տանը կընդունեն «Օսասունային»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ «Ատլետիկոն» այժմ 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

Leave a Comment