«Հոգեբանական պատերազմ են իրականացնում». Տաթևիկ Հայրապետյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Հոգեբանական պատերազմ են իրականացնում». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ու «Քանդենք պետությունը» կուսակցությունը ամենօրյա ռեժիմով հոգեբանական պատերազմ են իրականացնում հայ հանրության և հայկական պետության դեմ։ Նրանք ուղղակի մաշացնում են մեզ, քայքայում, մեր ջանքն ու էներգիան մսխում։ Իսկ մեր երկիրը շահել է կարճ ժամանակ, որտեղ պետք է դնել հսկայական ջանք ու էներգիա՝ արդյունք ստանալու ու ոտքի կանգնելու համար։ Ժամանակը գնում է, ոչ թե գալիս է։
Ափսոս է մեր ժամանակը, ափսոս ենք մենք… Բայց սա էլ կանցնի, պետք է խելքով, մտքով ու համբերատար հաղթահարել այս փուլը՝ հանուն Հայաստանի»:

Leave a Comment