Թրամփը Զելենսկու հետ հանդիպմանը խոսել է հակամարտությանը վերջ տալու հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը վերջ տալու հնարավորության վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման բաց հատվածում։

«Կարծում եմ՝ ամեն ինչ բավականին լավ է անցել։ Սկսվել է Ալյասկայում։ Մենք այն ժառանգել ենք [նախկին նախագահ Ջո] Բայդենից, բայց մենք կավարտենք այս պատերազմը», – ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ իր համար պատիվ է հանդիպել «ուժեղ նախագահի, մարդու հետ, ով շատ բանի միջով է անցել»։ «Մենք կխոսենք այն մասին, ինչի մասին երեկ զրուցել եմ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ», – հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։ Նա նշել է, որ Վաշինգտոնն ինքն է կարիք ունենում Tomahawk հրթիռների և Կիևին մատակարարվող որոշ այլ զենքերի։

Զելենսկու հետ հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահները համաձայնել էին անցկացնել ավագ խորհրդականների հանդիպում (ամերիկյան կողմից պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ), ապա անձամբ հանդիպել Հունգարիայում։

Leave a Comment