Պայթյուն Բաշկիրիայի «Ավանգարդ» գործարանում, կան տուժածներ

Բաժանորդագրվել

«Ավանգարդ» դաշնային պետական ձեռնարկությունը Ռուսաստանի խոշորագույն պաշտպանական գործարաններից մեկն է:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Բաշկիրիայում պայթյուն է տեղի ունեցել «Ավանգարդ» գործարանում, կան տուժածներ: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ռադի Խաբիրովը իր Telegram-ալիքում։

Ստերլիտամակի քաղաքապետարանի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության արտադրամասերից մեկում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններи և իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Խաբիրովի խոսքով՝ արտադրամասի շենքը լուրջ վնասվել է։

«Գործարանի աշխատակիցները տարհանվել են։ Ցավոք, կան տուժածներ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները»,-գրել է տարածաշրջանի ղեկավարը։

«Ավանգարդ» դաշնային պետական ձեռնարկությունը Ռուսաստանի խոշորագույն պաշտպանական գործարաններից մեկն է:

Leave a Comment