Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեղադրում է իշխանություններին Հայաստանի «ադրբեջանացման» քաղաքականություն վարելու և երկիրն Ադրբեջանի վասալ դարձնելու մեջ։ Ըստ Զուրաբյանի՝ Բաքվի թելադրանքով է իրականացվում Սահմանադրության փոփոխության օրակարգը և Հայ եկեղեցու դեմ ճնշումները։ Մեկ տասնյակից ավելի հոգևորականների ձերբակալությունները Զուրաբյանը համարում է հակասահմանադրական՝ պնդելով, որ կիրառվող քրեական հոդվածները հետադարձ ուժ չունեն։ 0:00 – Սկիզբ 0:36 – «Սա Հայաստանի ադրբեջանացում է» 2:58 – «Ո՞ւմ են հիմարի տեղ դրել»․ Զուրաբյանի քննադատությունն իշխանությանը 5:02 – «Չորրորդ հանրապետություն»՝ առանց ազգայնական ուժերի 6:16 – Դաշնակցության հետ հակասությունների մասին 8:10 – «Փաշինյանն Ադրբեջանի երազած իշխանությունն է» 9:24 – Իրավունք ունի՞ հոգևորականը քաղաքական դիրքորոշում հայտնել […]