Սպերցյանին հեռացրել են «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից

https://arm.sputniknews.ru/20251017/spercjanin-heracrel-en-tarva-jentlmen-mrcanaki-havaknvordneri-cankic-94755348.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93181882_110:0:1533:1067_1920x0_80_0_0_48e7485d0ab8df64f6f443f5fc1bddc4.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդուարդ սպերցյան, տուգանք, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, սկանդալ

էդուարդ սպերցյան, տուգանք, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, սկանդալ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղի երկրորդ խաղակեսի վերջնամասում Նդոնգի եւ Սպերցյանի միջև բախում է տեղի ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբեր – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանին հեռացրել են «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից, որը ՌՊԼ-ում շնորհվում է 1994 թվականից: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Նշվում է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները Սպերցյանին հանել են ցուցակից ռասիստական արտահայտություն անելու մեղադրանքով առաջացած սկանդալից հետո։

«Ստեղծված իրավիճակում, Կարգապահական վերահսկողության կոմիտեի կողմից խաղացողին տուգանելու որոշման և հասարակական մեծ արձագանքի պատճառով, նպատակահարմար չենք համարում «Կրասնոդարի» ֆուտբոլիստին թողնել ջենթլմենի սև սմոքինգի հավակնորդների ցուցակում», – կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

Նշենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղի երկրորդ խաղակեսի վերջնամասում Նդոնգի եւ Սպերցյանի միջև բախում էր տեղի ունեցել: Մրցավարը դրվագի կրկնությունը դիտելուց հետո սենեգալցուն խաղադաշտից հեռացրել է ագրեսիվ պահվածքի համար, իսկ Սպերցյանը դեղին քարտ է ստացել սադրիչ գործողությունների համար: Խաղի ավարտից հետո Նդոնգը Матч ТВ-ին հայտնել էր, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստն իրեն սադրել է ռասիստական հայտարարություններով։

Կարգապահական վերահսկողության կոմիտեն քննեց դրվագը և որոշեց Նդոնգին որակազրկել ՌՊԼ-ի երկու հանդիպումով, որոնցից մեկը պայմանական, իսկ Սպերցյանին տուգանել 150 հազար ռուբլիով՝ «Ախմատի» պաշտպանին վիրավորելու համար։

Սպերցյանն ի պատասխան տեսաուղերձ էր հրապարակել, որում հերքել էր Նդոնգի մեղադրանքները եւ պատրաստակամություն հայտնել ցանկացած միջոցներով, այդ թվում ՝ պոլիգրաֆի միջոցով ապացուցել, որ նա ռասիստական վիրավորանքներ չի արել։

Leave a Comment