Դարոն Աճեմօղլուն ասել է, որ առնչություն չունի «Մեր ձեւով» շարժման հետ

Երեւան: Մեդիամաքս: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) տնտեսագիտության պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն հայտնել է, որ Հայաստանում եւ Թուրքիայում որեւէ կուսակցության հետ չի աշխատում:

Դարոն Աճեմօղլուն այդ մասին հայտնել է Ստամբուլում լույս տեսնող Agos թերթին:

 

Մեկնաբանելով այն փաստը, որ ինքը տեսաուղերձ էր հղել «Մեր ձեւով» շարժման հավաքի մասնակիցներին, Դարոն Աճեմօղլուն ասել է.

 

«Հայաստանում եւ Թուրքիայում ես որեւէ կուսակցության հետ չի աշխատում: Ես ուղերձ էի հղել նրանց կոնֆերանսին, բայց կուսակցության հետ առնչություն չունեմ»:

Leave a Comment