Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի 10 աշխատակիցներ, այդ թվում՝ երեք դեկան․ մանրամասներ

Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել։ Ռեկտորը հրավիրվել է հարցաքննության և իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին Euromedia24-ին հայտնեց համալսարանի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը։ 

Նա նշեց, որ ձերբակալվել է 10 աշխատակից, այդ թվում՝ նաև 3 դեկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:

«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»,– Euromedia24-ին հայտնել էին ՀԿԿ–ից։

 

Leave a Comment