Հյուսիսային Վազիրիստանում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող Հադի ռազմական ճամբարում ինքնասպան-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է յոթ պակիստանցի զինվոր, ևս 13-ը՝ վիրավորվել։
Հրապարակման համաձայն՝ ահաբեկիչներից մեկը, վարելով ականապատ մեքենա, բախվել է ճամբարի պատին, իսկ երկու այլ հարձակվողներ սպանվել են համալիր մտնելու փորձի ժամանակ։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբների հետ կապված «Ջեյշ ալ-Ֆուրսան Մուհամմադ» խմբավորումը։