Քրդական զորամիավորուները միացան սիրիական բանակին


Միջազգային


Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է Դամասկոսի հետ նախնական համաձայնության մասին:

Ըստ այդ համաձայնության Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական աշխարհազորայիններն ու կիսառազմական խմբավորումները սիրիական բանակի և անվտանգության կառույցների մեջ կներառվեն:

Հրամանատարներն ու մարտիկները պաշտոններ կստանան Պաշտպանության նախարարությունում և ռազմական հրամանատարությունում։

Տարածաշրջանում գտնվող քրդական անվտանգության ուժերը կինտեգրվեն Ներքին գործերի նախարարության ենթակայության ազգային գործակալություններում:

Աբդին նշել է, որ Թուրքիան չի միջամտի Սիրիայի գործերին:


Leave a Comment