Արմավիրում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արմավիր,  Հանրապետության փողոց 31/2)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 


Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։


 


Մասնավորապես՝


• սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը,


• պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել հեշտորեն մաքրել և ախտահանել,


• սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝ սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և չեն ախտահանվել,


• մնացորդները տեղադրված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում։


 


ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Leave a Comment