ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել
է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային
գործընթացները և պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել
օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության
հաղորդմամբ՝ Ուիթքոֆը հաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը
խաղաղության օրակարգին։ Մկրտչյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Ուիթքոֆին
տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու նրա ջանքերի համար։