Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. Ինչն է պատճառը

ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային
ժյուրին մեղադրանք է առաջադրել նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին
խորհրդական Ջոն Բոլթոնի նկատմամբ գաղտնի փաստաթղթերին վերաբերող կանոնները խախտելու
համար։

Մեղադրական եզրակացությունը
հաջորդել է խուզարկության օրդերին, որում պնդվում է, որ Բոլթոնն անօրինական կերպով
օգտագործել է «օտարերկրյա կազմակերպության» կողմից կոտրված անձնական էլեկտրոնային փոստի
օգտահաշիվը՝ այդպիսով փոխանցելով գաղտնի տեղեկատվություն։


Իրեն առաջադրված մեղադրանքին ի պատասխան՝ Ջոն Բոլթոնը
Թրամփի վարչակազմը համեմատել է Ստալինի գաղտնի ոստիկանության հետ և հայտարարել, որ
ինքը դարձել է նախագահ Թրամփի նոր թիրախը արդարադատության նախարարությունը մեղադրանքի
համար որպես զենք օգտագործելու նրանց նկատմամբ, ում նա համարում է իրեն թշնամի։

 

Թրամփի վարչակազմը հայտարարել
է, որ հետաքննությունը քաղաքական դրդապատճառներ չունի։

Leave a Comment