Զինթղթակից Իվան Զուևը զոհվել է Զապորոժիեի շրջանում, զինթղթակից Յուրի Վոյտկևիչը վիրավոր է

Բաժանորդագրվել

Զուևը զոհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՌԻԱ Նովոստիի զինթղթակից Իվան Զուևը զոհվել է Զապորոժիեի մարզում՝ լրագրողական առաջադրանք կատարելիս, ծանր վիրավորվել է զինկոր Յուրի Վոյտկևիչը։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Զուևը զոհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:

Իվան Զուևը մի քանի տարի աշխատել է ՌԻԱ Նովոստիում, նա պրոֆեսիոնալիզմի համար բազմիցս պարգևատրվել է գերատեսչական և պետական պարգևներով: Մարտ ամսին Զուևին շնորհակալություն էր հայտարարել ՌԴ նախագահը։

Յուրի Վոյտկևիչը երկար տարիներ աշխատել է ՌԻԱ Նովոստիում, բազմիցս լուսաբանել է զինված հակամարտությունները թեժ կետերում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի (որի կազմում է ՌԻԱ Նովոստին) կոլեկտիվը անկեղծ ցավակցություն է հայտնում և սգում է Իվանի հարազատների և մտերիմների հետ միասին: Միաժամանակ շուտափույթ ապաքինում է մաղթում մեր գործընկեր Յուրային։

Ավելի վաղ Կիևի ռեժիմի զոհ էին դարձել ՌԻԱ Նովոստիի թղթակիցներ Անդրեյ Ստենինը և Ռոստիսլավ Ժուրավլյովը:

Leave a Comment