ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Յուվենտուսի դեմ — Armsport.am

ՈւԵՖԱ-ն սկսել է հետաքննություն Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ՝ հնարավոր ֆինանսական խախտումների պատճառով, հաղորդում է The Athletic-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ սեպտեմբերին ակումբը ստացել է ծանուցում Եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմնից այն մասին, որ սկսվել է հետաքննություն, որը ներառում է երեք տարվա ժամանակահատված՝ 2022-ից մինչև 2025 թվականը։ Վերջնական որոշումը սպասվում է 2026 թվականի գարնանը։

Կանոնների խախտման դեպքում «Յուվենտուսին» կարող է սպառնալ տուգանք կամ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսին ակումբը մեկ մրցաշրջանով որակազրկվել էր եվրոպական մրցաշարերից՝ նմանատիպ խախտումների համար, ինչպես նաև տուգանվել էր 20 միլիոն եվրոյով։

Leave a Comment