ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։
Նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հոգեւորականների և ծառայողների տուն է մտել խուզարկության` միաժամանակ առգրավելով նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ անչափահասների հեռախոսները, ապա բերման ենթարկելով բոլորին:
Կալանավորել են Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանին և Տ․ Գարեգին քհն․ Արսենյանին։