Aurora News | Ալի Լարիջանին Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդի նամակը

Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հինգշաբթի Մոսկվայում անցկացված հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը, հաղորդում է Mehr գործակալությունը։

Այսօր  Ալի Լարիջանին Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հանդիպման ընթացքում Լարիջանին Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության, տարածաշրջանային զարգացումների և մի շարք միջազգային հարցերի շուրջ։

Leave a Comment