Օկուպացիոն ռեժիմը մեզ վարժեցնում է քաղաքական բանտարկությունները ընկալել նորմալություն․ Վրթանեսյան


Քաղաքականություն


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Միայն վերջին 3-4 օրում քաղաքական բանտարկյալ են դարձել մի քանի հոգևորական, պատերազմի մեկ հերոս, պատերազմում անհետ կորածների հարզատների իրավունքների համար պայքարող մեկ ակտիվիստ, ինչպես նաև մեկ փաստաբան։

Օկուպացիոն ռեժիմը մեզ վարժեցնում է, որ սա ընկալենք՝ որպես նորմալություն։

Այս չարորակ նորմալության հաստատման դեմն առնելու առաջին քայլը անընդհատ՝ բոլոր առիթներով այս անարդարությունների, հետապնդումների, բռնաճնշումների մասին աղաղակելն է։

Եւ այս հարցում առավել մեծ է իրենց մտավորական համարող մարդկանց պատասխանատվությունը, հանրային կշիռ ունեցող մարդկանց պատասխանատվությունը։

Նամանավանդ այսպիսի ժամանակաշրջաններում լռելը հավասարազոր է դասալքության ու հանցակցության, իսկ ճշմարտությունը բարձրաձայնելը դառնում է ոչ թե անձնական ընտրության, այլ պարտքի հարց»։


Leave a Comment