«Ի դեպ». Ի՞նչ սմայլիկով եք ծանուցելու հերթական կորստի մասին

Ի դեպ, կառվարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրությունը պետության նկատմամբ ունի նեգատիվ ընկալում՝ նշելով, որ այն պետք է փոխակերել պոզիտիվի, ապա կատակեց` «Սմայլիկով ծանուցում ուղարկենք»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը պետությունը, կառավարությունը ասոցացնում էր մեկ անձի հետ, մասնավորապես նշելով՝  «կառավարությունը ես եմ»։

Մի քանի հարց Փաշինյանին՝

Ձեր ձեռամբ զավակին հողը դրած մայրը պոզիտի՞վ ընկալում կունենա, թե՞ նեգատիվ

5 տարի զավակի գտնվելու վայրը չիմացող ծնողը պոզիտի՞վ ընկալում կունենա, թե՞ նեգատիվ

Բաքվի բանտում դատապարտվողի հարազատը պոզիտի՞վ ընկալում կունենա, թե՞ նեգատիվ

Հայրենիք, տուն, քույր ու եղբայր կորցրած արցախցին պոզիտի՞վ ընկալում կունենա, թե՞ նեգատիվ

Ձեր շարասյան անիվների տակ սպանվածի ընտանիքը պոզիտի՞վ ընկալում կունենա պետության նկատմամբ, թե նեգատիվ

Քաղաքական կամ կրիմինալ հետապնդման զոհը դարձած Վալոդյա Գրիգորյանի հարազատը պոզիտի՞վ ընկալում կունենա, թե՞ նեգատիվ

Անծայրածիր Եռաբլուրին, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ադրբեջանական դրոշներին նայող քաղաքացին պոզիտի՞վ ընկալում կունենա, թե՞ նեգատիվ։

Մանրամասն՝ տեսանյութում։



Leave a Comment