Այս թեմայի շուրջ միշտ էլ շատ չափազանցություններ են եղել․ Դե Յոնգ — Armsport.am

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է իր աշխատավարձի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ավելի վաղ 28-ամյա կիսապաշտպանը երկարաձգել էր պայմանագիրն ակումբի հետ։ Պնդվում էր, որ նոր պայմանագրով խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան վեց միլիոն եվրո։

«Ես չեմ պատրաստվում հաշվել, թե որքան կարող եմ ստանալ նոր պայմանագրով։ Այս թեմայի շուրջ միշտ շատ խոսակցություններ ու չափազանցություններ են եղել, սակայն ճիշտ թվերը երբեք չեն հրապարակվել։ Դա ազդում է մարդկանց վրա։ Եթե նրանք կարդում են, որ ես Եվրոպայում ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողներից մեկն եմ, ապա ինձ այլ կերպ են նայում։ Դրանում մեղքի մի մասն ունեն նաև լրագրողները», — դե Յոնգի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նիդեռլանդացին «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ նախորդ պայմանագրով խաղացողի աշխատավարձը կազմել է տարեկան 20-ից 37 միլիոն եվրո։

Leave a Comment