https://arm.sputniknews.ru/20251016/rd-belgvorvodi-marzum-atsneri-hardzakumner-en-eghel-avtvobusi-ev-tan-vra-ka-4-viravvor-94714006.html
ՌԴ Բելգորոդի մարզում ԱԹՍ–ների հարձակումներ են եղել ավտոբուսի և տան վրա. կա 4 վիրավոր
ՌԴ Բելգորոդի մարզում ԱԹՍ–ների հարձակումներ են եղել ավտոբուսի և տան վրա. կա 4 վիրավոր
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T18:04+0400
2025-10-16T18:04+0400
2025-10-16T18:04+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
վյաչեսլավ գլադկով
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ավտոբուս
տուն
տուժածներ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:120:1280:840_1920x0_80_0_0_eb4b3851add9ee4182e0cc7ec8b13579.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Ռակիտյանսկի շրջանի Իլեկ-Կոշարի գյուղում ավտոբուսի և Գրայվորոնի շրջանի Գորա-Պոդոլ գյուղում մասնավոր տան վրա ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:Գլադկովի տվյալներով` Ռակիտյանսկի շրջանի Իլեկ Կոշարի գյուղում ավտոբուսի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել՝ վարորդը և երկու կին:Իսկ Գրայվորոնի շրջանի Գորա Պոդոլ գյուղի մասնավոր տներից մեկին դրոնի հարվածից մի կին է տուժել։Ինչպես հայտնել է Գլադկովը, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են ականապայթյունային վնասվածք և բարոտրավմա։«Հետագա հետազոտության և բուժման համար բոլոր տուժածները կտեղափոխվեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – հավելել է Գլադկովը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:0:1280:960_1920x0_80_0_0_bf2c9dc712212ddf267ae8a6ee327f5a.jpg
բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ավտոբուս, տուն, տուժածներ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ավտոբուս, տուն, տուժածներ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ուկրաինական զորքը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Ռակիտյանսկի շրջանի Իլեկ-Կոշարի գյուղում ավտոբուսի և Գրայվորոնի շրջանի Գորա-Պոդոլ գյուղում մասնավոր տան վրա ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Գլադկովի տվյալներով` Ռակիտյանսկի շրջանի Իլեկ Կոշարի գյուղում ավտոբուսի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել՝ վարորդը և երկու կին:
Իսկ Գրայվորոնի շրջանի Գորա Պոդոլ գյուղի մասնավոր տներից մեկին դրոնի հարվածից մի կին է տուժել։
Ինչպես հայտնել է Գլադկովը, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են ականապայթյունային վնասվածք և բարոտրավմա։
«Հետագա հետազոտության և բուժման համար բոլոր տուժածները կտեղափոխվեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – հավելել է Գլադկովը:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։