Քաղաքացիների համացանցային հարթակների թիրախավորման դեպքերը շատացել են. ԱԱԾ

Քաղաքացիների համացանցային հարթակների թիրախավորման դեպքերը շատացել են: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:

«Մասնավորապես՝ բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ, տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով (հատկապես WhatsApp հավելվածով) տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն»։

Նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով ԱԱԾ-ն հորդորում է դրսևորել զգոնություն։

 

Leave a Comment