Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանից «news.5tv.am»-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Աստրյանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի դեմ ցուցմունք է տվել: Տեր Ահարոնը պատասխանեց.
«Երբ Հիսուսի հետ 12 առաքյալներ էին շրջում, և Հուդան մատնեց, այդ վարվելակերպը մենք ինչպե՞ս ենք դիտարկում: Վարդան Այգեկցին իր գրվածքի մեջ ասում է՝ քահանայություն կա՝ Աստծուց է, քահանայություն կա՝ սատանայից է: Ասում է՝ սատանան եկեղեցու մեջ իր բանակն է ստեղծում, Աստված՝ իրենը, բայց դա երևում է փորձության մեջ: Հիմա մեկն էլ կա, որ ասում է՝ ճիշտ եմ արել, որ հաղորդում եմ տվել: Եկեք ուղիղ դիտարկենք, թե ինչ մարդիկ են երկիրը այսօր ղեկավարում, ինչ բարոյական արժեքներ ունեն, այսինքն՝ բարոյազուրկ մարդիկ պայքարում են ազգապահպան, ազգակենտրոն և աստվածահաստատ կառույցի և նրա ծառաների դեմ»,- ասաց Տեր Ահարոնը: