Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ:
Վեհափառն իր օրհնությունն ու քաջալերանքն է փոխանցել քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։