https://arm.sputniknews.ru/20251016/zangvatsajin-harvats-e-hascvel-ukrainaji-gazajin-entakarucvatsqin-rd-pn-94704763.html
Զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ
Զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ հարվածի նպատակին հասել են, բոլոր նախանշված թիրախները` խոցվել։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T14:35+0400
2025-10-16T14:35+0400
2025-10-16T14:59+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_f9ce8f7b9a41e8c04195d18dcb6b98c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ հարվածն ուղղված է եղել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ բոլոր նախանշված թիրախները խոցվել են։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_b061b6c6c6ce71814dd13b2e33a6cad9.jpg
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, գազ
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, գազ
ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ հարվածի նպատակին հասել են, բոլոր նախանշված թիրախները` խոցվել։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի տարածքում քաղաքացիական թիրախների նկատմամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումներին ի պատասխան՝ ՌԴ ԶՈւ–ն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել ցամաքային, օդային և ծովային տեղակայման հեռահար բարձր ճշգրտություն ունեցող զենքով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարվածն ուղղված է եղել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։
ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ բոլոր նախանշված թիրախները խոցվել են։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։