«Հուդայություն է, ուրիշ ոչ մի բան»,- հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի Տեր Արամ քահանայի կողմից Մկրտիչ սրբազանի դեմ ցուցմունք տալը, պատասխանեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Սրբազան հայրը համոզված է, որ Տեր Արամը այդ ցուցմունքը իշխանությունների հրահանգով է տվել:
Գուգարաց թեմի առաջնորդից «news.5tv.am»-ը հետաքրքրվեց, թե ինչ է կարծում՝ մինչև ո՞ր պահն է Նիկոլ Փաշինյանը հետապնդելու հոգևորականներին, Հովնան սրբազանը պատասխանեց.
«Քրիստոս, որ Քրիստոս էր, բոլորը հալածում էին, բայց վերջում ի՞նչ եղավ…, ասաց, չէ՞, որ կգա ժամանակ, որ իմ անվան համար պիտի հալածվեք, իսկ հոգևորականները շատ մեծ հոժարությամբ այդ հալածանքը տանում են: Հովնան սրբազանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի հաղթել եկեղեցուն. «Եկեղեցուն ոչ ոք չի կարող հաղթել, եկեղեցականի նկատմամաբ գուցե ինքը կարող է հաղթանակ համարել, բայց եկեղեցու նկատմամբ՝ միանշանակ ոչ: Եկեղեցին Քրիստոսն է, Քրիստոսի դեմ ոչ ոք չի կարող»,- ասաց Հովնան սրբազանը: