Սուրբ Մարիանե եկեղեցում երեկ արարողություններ չեն եղել, քահանաները չկային

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում հոկտեմբերի 15-ին գրանցված ոչ մի արարողություն չի կատարվել։

Եկեղեցին բացվել է 17:00-ից հետո, երբ ավարտվել են քննչական գործողությունները:

Արագածոտնի թեմի քահանաները ձերբակալված էին, իսկ մոմավաճառը մնացել էր Արագածոտնի առաջնորդարանում, որտեղ խուզարկություն էր կատարվում։

Հիշեցնենք, որ երեկ զանգվածային խուզարկություններ ու ձերբակալություններ էին տեղի ունեցել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, եկեղեցիներում ու քահանաների տներում: Բերման ենթարկված քահանաներից շատերը կալանավորվել են:

Leave a Comment