
Հնարավո՞ր է՝ Ձեր կողմից հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները խաղաղության գործընթացի մաս են կազմում, քանի որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններից հետո հոգևորականներ են կալանավորվում։ Լրագրողի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են, որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնականան են։ ՀԱԵ պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, ի՞նչ է տեղի ունեցել, եկեղեցին փլուզվե՞լ է»,-պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին չի հետևում։