Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում բացել է Սուրբ Դուռը

Քրիստոնեության հոբելյանական տարվան ընդառաջ, որը նշվելու է 2025 թվականին ողջ տարվա ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում բացել է Սուրբ դուռը։

Կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճարի Սուրբ դուռը բացվում է Սուրբ Ծննդյան գիշերը, որը կաթոլիկները նշում են դեկտեմբերի 25-ին:

Դեկտեմբերի 26-ին Ֆրանցիսկոսը խորհրդանշական դուռը կբացի նաև հռոմեական Ռեբիբիա բանտում, այնուհետև Հռոմի բոլոր հայրապետական բազիլիկներում՝ Սուրբ Հովհաննեսում (Սան Ջովաննի Լատերանոյում, դեկտեմբերի 29), Տիրամոր եկեղեցում (Սանտա Մարիա Մաջիորե, դեկտեմբերի 31) և Սան Պաոլո (հունվարի 5):

Քրիստոնեության հոբելյանական տարիները Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշում է 25 տարին մեկ անգամ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2000 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի օրոք: Ենթադրվում է, որ Սուրբ դարպասի միջով անցնող ուխտավորները թողություն են ստանում իրենց մեղքերից:

Սուրբ Դռները բաց կմնան ամբողջ տարին:

Սա միշտ մեծ իրադարձություն է Հռոմի համար։ 2025 թվականին Իտալիայի մայրաքաղաքում սպասվում է մինչև 35 միլիոն այցելու։ Քաղաքի պատմական հուշարձաններից շատերը թարմացվել և վերականգնվել են։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության խնդիրներին։ Կրոնական պաշտամունքի հիմնական վայրերում հսկողությունն ուժեղացվել է։

Source link

Leave a Comment