Տեղյակ ենք և զբաղվում ենք, սրանից ավելի ես պահին բան չասեմ․ Գևորգ Պապոյանը՝ բողոքի ակցիա իրականացոնղ բեռնատարի վարորդներին

Կառավարության մոտ բողոքի ակցիա անող բեռնատարի վարորդներին Էկոնեմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դժվարացավ ասել, թե հարցն ինչ ժամկետում կլուծվի։

«Տեղյակ ենք և զբաղվում ենք։ Սրանից ավելի ես պահին բան չասեմ, բայց ձեզնից շատ ենք զբաղվում։ Աշխատանքային մի երկու բան, որ ասեմ, մեր ու ձեր գործին կարող է խանգարել։ Բայց, հավատացեք, ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ-ում զբաղվում ենք էս հարցով»։

Նշեց՝ ինքն էլ գիտի, որ 90-օրյա ժամկետով սահմանափակումը բավարար չէ, որովհետև այդ օրերի մեծ մասը վարորդները կարող է միայն Լարսում անցկացնեն։

Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր)։

Leave a Comment