ՈւԵՖԱ-ն դիտարկում է Արշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի ձևաչափի լայնածավալ փոփոխություններ։ Կազմակերպության նպատակն է ընտրական մրցաշարերն ավելի հետաքրքիր դարձնել և վերացնել ֆուտբոլային գրանդների ու աութսայդերների միջև տեղի ունեցող «ձանձրալի» ու անհավասար մրցախաղերը։
Ըստ L’Equipe-ի՝ քննարկվում են երկու հնարավոր սցենար.
- Առաջին տարբերակ. Ազգերի լիգան օգտագործել որպես գլխավոր որակավորման համակարգ խոշոր մրցաշարերի համար։
- Երկրորդ տարբերակ. Ներդնել նոր Չեմպիոնների լիգայի մոդելին նման ձևաչափ, որտեղ թիմերը մրցելու են մեկ միասնական լիգայում՝ առանց պատասխան հանդիպումների, ստեղծելով միասնական վարկանիշ, որը կորոշի ուղիղ ուղեգիր նվաճած թիմերին և փլեյ-օֆֆ անցնողներին։
Հիմնական նպատակ. Բարձրացնել հետաքրքրությունը որակավորման փուլի նկատմամբ և ապահովել ավելի հավասար ու մրցունակ հանդիպումներ։ Այս մոտեցումը ակնկալվում է, որ կգրավի ավելի շատ դիտողների և կբարձրացնի մրցաշարերի կոմերցիոն արժեքը։ ՈւԵՖԱ-ի պաշտոնյաների կարծիքով՝ ներկայիս ձևաչափը հնացած է և թարմացման կարիք ունի՝ արդի ֆուտբոլի պահանջներին համապատասխանելու համար։
Հարկ է հիշել, որ ցանկացած փոփոխություն ուժի մեջ չի մտնի մինչև 2028 թվականը, քանի որ ընթացիկ ցիկլը (2024–2028) արդեն վաճառված է հեռարձակողներին և կանցկացվի գործող համակարգով։