
ՌԴ Եկատերինբուրգում միգրանտը բռնաբարել է աշակերտուհուն՝ այդ ամենը տեսանկարահանելով։ Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հանցագործը աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի հակաիրավական գործողություններ է կատարել՝ նրան սպանության սպառնալիքով: Վերադառնալով տուն՝ աշակերտուհին կատարվածի մասին պատմել է ծնողներին, վերջիններս դիմել են ոստիկանություն։ Բռնաբարողին ձերբակալել են, պարզվել է, որ նա աշխատում է պահեստում և անօրինական կերպով գտնվում է Ռուսաստանի տարածքում:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել: Գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է տարածաշրջանային քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Կ.Վ. Միրոշնիչենկոյին ներկայացնել զեկույց հետաքննության ընթացքի վերաբերյալ։