«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր հորեղբոր՝ գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին դատարանի որոշման հրապարակումից հետո եկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։
Այս դատարանում քննվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդությունը
Հիշեցնենք՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով. նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։
Նշենք՝ դատարանը հիմնավոր չի համարել Սամվել Կարապետյանին դատախազության կողմից մեղսագրվող փողերի լվացման ու տնտեսական հանցագործությունների մասով մեղադրանքները ու կալանքի երկարացման համար հիմք է ընդունել իբր սահմանադրական կարգի տապալման կոչը։
–00—ՍՊ