Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով. այս մասին դատարանի բակում հավաքվածներին տեղեկացրել է նրա փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Քննիչի միջնորդությունը բավարարվեց մասնակիորեն։ Սամվել Կարապետյանին աբսուրդ մեղադրանք էր առաջադրվել պարզապես հարցազրույցի համար։ Այնուհետև նրան մեղսագրվել է տնտեսական բնույթի իբր հանցանք և վերջերս երրորդ` կրկին տնտեսական դրվագն էր մեղսագրվել։ Դատարանն այսօր արձանագրեց, որ 2-րդ և 3-րդ դրվագները հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում։ Իսկ առաջինի մասով տպավորությունն այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանոյթյամբ` կամ ավարտեք գործը և ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք»- ասել է Վարդևանյանը։